Թրամփի թիմն «ագրեսիվ պայքար» է խոստանում կիբերհարձակումների դեմ 7 հունվարի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն «ագրեսիվ քայլեր» է ձեռնարկում հաքերային հարձակումների դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը,հայտնում է Reuters գործակալությունը: «Ընտրված նախագահը հստակ հասկացրել է, որ վարչակազմի աշխատանքի առաջին իսկ օրերից մենք մտադիր ենք ագրեսիվ քայլերի գնալ կիբերհարձակումների դեմ պայքարում և պաշտպանել ԱՄՆ ժողովրդին նման տիպի հարձակումներից ապագայում»,– ասել է նա, գրում է Republic-ը: Հունվարի 6-ին հետախուզությունը զեկույց է ներկայացրել Թրամփին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Փաստաթղթի մի մասը հրապարակվել է: ԱՄՆ նորընտիր նախագահը բացառել է Մոսկվայի ցանկացած ազդեցություն քվեարկության ելքի վրա և ռուս հաքերների շուրջ առաջացած աժիոտաժն անվանել է «վհուկների որս»: Ընդ որում, նա հայտարարել է կիբերհարձակումներին հակազդելու համար թիմ ստեղծելու մասին: Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ընտրական ենթակառուցվածքները ճանաչել է «կրիտիկական կարևորության» ոլորտ՝ դրանով իսկ ընդլայնելով կառավարության հնարավորություններն, ուղղված ընտրությունները հաքերային հարձակումներից պաշտպանելուն: Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»: Զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է: Ընթերցեք նաև.ԶԼՄ-ներ. Օբամային ներկայացվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ «միջամտության մասին» զեկույցը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |