Ադամ Շիֆը հայերենով է շնորհավորել հայ համայնքի Սուրբ Ծնունդը![]() 7 հունվարի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անգլերենով ու հայերենով շնորհավորել է հայ համայնքի Սուրբ Ծնունդը։ «Հայ համայնքին շատ ուրախ Սուրբ Ծնունդ եմ մաղթում»,-գրել է Ադամ Շիֆը, ապա հայերենով հավելել. «Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։ Ադամ Շիֆը տարիներ շարունակ աչքի է ընկել հայ համայնքի հետ սերտ կապերով ու հայանպաստ գործունեությամբ։ Կարդացեք նաև՝Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս․ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |