Թրամփն ընդունել է, որ ՌԴ-ն մասնակցել է կիբերհարձակումներին 9 հունվարի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահն ընդունել է հետախուզական ծառայությունների եզրակացությունները կիբերհարձակումների կազմակերպիչների մասին: Հատուկ ծառայություններին կհանձնարարեն հատուկ միջոցների վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնել: Հունվարի 6-ին հետախուզությունը զեկույց է ներկայացրել Թրամփին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Փաստաթղթի մի մասը հրապարակվել է: ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմի ապագա ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը համաձայն է ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացությունների հետ կիբերհարձակումներին վերաբերյալ: Ըստ նրա, Սպիտակ տան նոր ղեկավարը համամիտ է ԱՄՆ հետախուզական ծառայության այն եզրակացություններին, որ Մոսկվան կիբերգրոհներ է ձեռնարկել ԱՄՆ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով: Ինչպես հայտարարել է Պրիբուսը Fox News-ի եթերում, Թրամփը ճանաչում է Ռուսաստանի որոշակի դերը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դեմ հաքերային հարձակումներում: Միևնույն ժամանակ, ըստ Պրիբուսի, իրենք դեմոկրատներն են թույլ տվել «օտարերկրյա կառույցին» կոտրել նամակագրությունը, որի արդյունքում տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Պրիբուսը հավելել է, որ ՌԴ-ն և Չինաստանը տարիներ շարունակ փորձում են ազդել ընտրությունների վրա իրենց սահմաններից դուրս: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն «ագրեսիվ քայլեր» է ձեռնարկում հաքերային հարձակումների դեմ: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը: Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»: Զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |