«Ոսկե գլոբուսի» վարողը Թրամփին համեմատել է «Գահերի խաղի» կերպարի հետ 9 հունվարի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կատակերգու Ջիմմի Ֆելոնը «Ոսկե գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխության բացման արարողության ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է «Գահերի խաղը» սերիալի թագավոր Ջոֆրի Բարաթեոնի հետ: «Շատերին է հուզում այն հարցը, թե ինչ կլիներ, եթե Ջոֆրի թագավորը ողջ մնար: Դե, 12 օրից մենք դա կիմանանք»,-ասել է Ֆելոնը, գրում է Lenta.ru-ն The Hill-ի վրա հղումով:: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Մրցանակաբաշխության ժամանակ Թրամփին քննադատել է նաև դերասանուհի Մերիլ Սթրիփը, որը մրցանակի է արժանացել կինոյում ունեցած ավանդի համար: Նա հիշեցրել է Թրամփի ելույթի մասին, որի ժամանակ նա ծաղրել էր ֆիզիկական թերություն ունեցող լրագրող Սերժ Կավոլեսկուն: «Մեր երկրի բարձրագույն պաշտոնը ստանձնելու համար պայքարող մարդը ծաղրել է հաշմանդամություն ունեցող թղթակցին, որին նա գերազանցում է իր արտոնություններով, իշխանությամբ և դիմակայելու ունակությամբ»,-ասել է Սթրիփը: Նա հավելել է, որ դա կոտրեց նրա սիրտը, «քանի որ կատարվել է ոչ թե ֆիլմում, այլ կյանքում»: «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Լոս Անջելեսում: Ֆելոնը, որը հայտնի է «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ» հեռուստահաղորդմամբ, հանդես էր գալիս որպես կինոմրցանակի վարող: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |