UKAD ղեկավար. Պետք է արգելել ՌԴ մասնակցությունը 2018-ի ձմեռային Օլիմպիադային 9 հունվարի 2017 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալության (UKAD) ղեկավար Դևիդ Քենվորթին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հեռացնել ՌԴ-ին մասնակցությունից 2018-ին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին կորեական Փխենչհանում: Ըստ նրա, ռուս մարզիկներին պետք էր արգելել մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիադային 2016-ի ամռանը, գրում է ՌԲԿ-ն BBC-ի վրա հղումով: «Կարծում եմ, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ճիշտ վարվեց՝ հեռացնելով Ռուսաստանին: Ըստ իս, ՄՕԿ-ն ամեն ինչ փչացրեց: Այդ հարցում քաղաքականությունը չափից դուրս շատ է, դա է խնդիրը»,-ասել է Քենվորթին: Նա հավելել է, որ Ռուսաստանում արվածն «ավելի անհավանական էր, քան Ջեյմս Բոնդի մասին վեպը»: Ըստ նրա, դա «արժեզրկում է սպորտը»: 2016-ի դեկտեմբերին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովը Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ զեկույց է հրապարակել ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտոգարծման մասին: Զեկույցում ասվում էր, որ Վիտալի Մուտկոն և նրա տեղակալ Յուրի Նագորնիխը առնչություն ունեն խթանիչների նմուշների հետ գործողություններին: Հեղինակները պնդում են, որ կեղծման նշաններ էին հայտնաբերվել Սոչիի Օլիմպիադայի ռուս մեդալակիրներից 12-ի նմուշներում: Ըստ հանձնաժողովի, անալիզների հետ կապված մախինացիաներին առնչություն ունեն հազարից ավելի ռուս մարզիկներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |