«Գազպրոմի» հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը սպառվել է. Նոր պայմանավորվածություն չկա 9 հունվարի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերի 31-ին սպառվել է Վրաստանի և «Գազպրոմ-էքսպորտի» միջև կնքված պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը մինչ օրս նոր պայմանների մասին համաձայնության չեն եկել: Գերատեսչությունում նշել են, որ պայմանագրի ժամկետը, որը ներառում էր ինչպես գազի գնումը, այնպես էլ տարանցումը դեպի Հայաստան, սպառվել է: Ռուսաստանը ցանկանում է դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման դիմաց գումարով վճարել, իսկ Վրաստանը ցանկանում է պահպանել նախկին ձևը` առաքվող գազի 10 տոկոսի տեսքով: Ըստ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիի, վրացական կողմը վերջին հանդիպումից վերադարձել է չհամաձայնեցված դիրքորոշմամբ: Վերջին հանդիպումը կողմերի միջև տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Ըստ նրա, բնական գազի տարանցումն այժմ իրականացվում է սովորական ռեժիմով, սակայն վրացական կողմը նոր պայմաններում ցանկանում է առավելագույն արդյունքի հասնել: Ըստ Վալիշվիլիի, առավելագույն արդյունքը, հավանաբար, կլինի տարանցման համար վճարման ֆինանսական մոդելին անցնելը, սակայն ընդունելի պայմաններով, կամ վերադարձը 2016-ին գործող պայմանագրին: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի կարող կոնկրետացնել, թե երբ տեղի կունենա հերթական աշխատանքային հանդիպումը, սակայն այնտեղ ենթադրում են, որ դա տեղի կունենա մոտ ապագայում: Վրաստանը տարեկան մոտ 2,5 մլրդ խմ գազ է սպառում: Հիմնական ծավալը ներմուծվում է Ադրբեջանից: Մեկ տարի առաջ, այս նույն ժամանակահատվածում կրկին տևական բանակցություններ էին ընթանում Վրաստանի և «Գազպրոմի» միջև, սակայն արդյունքում Թբիլիսին հասավ իր ուզածին և պահպանեց վճարման գործող կարգը` ստանալով ՀՀ առաքվող ռուսական գազի 10 տոկոսը: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |