Ասադ. Աստանայում կարող է քննարկվել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցը 9 հունվարի 2017 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում: «Իմ դիրքը որպես նախագահ կապված է սահմանադրության հետ: Ուստի, եթե նրանք ցանկանան քննարկել այդ հարցը, պետք է քննարկեն սահմանադրությունը, սահմանադրությունը չի պատկանում կառավարությանը կամ նախագահին, կամ ընդդիմությանը: Այն պետք է պատկանի սիրիական ժողովրդին, ուստի ցանկացած սահմանադրության համար հանրաքվե է հարկավոր: Դա հարցերից մեկն է, որը կարող է քննարկվել հանդիպմանը»,-ասել է Ասադը, գրում է Gazeta.ru-ն SANA գործակալության վրա հղումով: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: «Անշուշտ մենք պատրաստ ենք և հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել խորհրդաժողովի…երբ հայտնի կդառնա անցկացման օրը: Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերի շուրջ»,-ասել է նախագահը: Ըստ նրա, բանակցություններ վարելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»: Ավելի վաղ Ասադը հայտարարել էր, որ Սիրիայի զինյալ ընդդիմության գրոհայինները կկարողանան օգտվել համաներումից, որը կհայտարարի Սիրիայի կառավարությունը: Ըստ Սիրիայի նախագահի, կառավարությունը համաներում կառաջարկի յուրաքանչյուր գրոհայինի, որը կհանձնի զենքը: «Նրանք մեկ տարբերակ ունեն, եթե ցանկանում են նորմալ կյանքի վերադառնալ: Դա առավելագույնն է, ինչ մենք կարող ենք առաջարկել նրանց»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |