Ճարտարապետ. Սբ Կաթողիկեի ապակե դռան նախագիծը հաստատվել էր մշակույթի նախարարությունում 9 հունվարի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հանրության շրջանում քննարկման և առավելապես քննադատության առարկա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու նոր՝ ապակե դուռը մնալու է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի ճարտարապետ Մերի Դանիելյանը: «Այդ եկեղեցու դրան հետ կապված երկու ծրագիր եմ ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը: Առաջինը հին դռան վերականգնումն էր, երկրորդը՝ այս տարբերակը: Խորհուրդը երկրորդն է ընտրել», - ասաց նա: Հարցին, թե կարող է արդյոք նախագիծը փոփոխվել՝ հաշվի առնելով հանրության բացասական վերաբերմունքը՝ Դանիելյանը բացասական է պատասխանել: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.:Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում: Լուսանկարը՝ Անի Սարդարյանի ֆեյսբուքյան էջից Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |