«Անընդունելի է». ՄԽ համանախագահները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին բախումները10 հունվարի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել։ «Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան: Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին»,- ասվում է հայտարարության տեքստում: Համանախագահները կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծմանը: Համանախագահները նաև կոչ են արել անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին Աստրախանում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։ «Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար։ Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»,- նշել են նրանք։ Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Կարդացեք նաև՝ ՀՀ ԶՈւ-ն անհերքելի ապացույցներ ունի ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |