Yahoo-ն կվերանվանվի Altaba![]() 11 հունվարի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Yahoo ընկերությունը, որը համացանցի հնագույն որոնողական համակարգերից մեկի հետևում է կանգնած, առաջիկայում կարող է փոխել անվանումը և դառնալ Altaba: «Դարաշրջանի վերջը» իրականություն կդառնա, երբ ավարտին հասցվի Verizon հեռահաղորդակցային հսկային պորտալի վաճառքի գործարքը: Դա է վկայում ընկերության նոր զեկույցը, որը ներկայացվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին, գրում է Ferra.ru-ն: 2016-ի հունիսից ի վեր Verizon-ը գնում է Yahoo-ի հիմնական բիզնեսը 4,8 մլրդ դոլարով: Ընդ որում, ընկերությունը կպահպանի Alibaba-ի բաժնետոմսերի 15 տոկոսն ու Yahoo Japan-ի 35,5 տոկոսը: Անհրաժեշտ անցումային գործընթացներից հետո, Altaba-ն կաշխատի որպես ներդրումային ընկերություն: Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2017-ի առաջին եռամսյակում: Գործարքի ավարտից հետո, Altaba-ի վարչությունում կմնա տնօրենների խորհրդի միայն 5 գործող անդամ: Վարչության մյուս անդամները, այդ թվում նաև գործող տնօրեն Մարիս Մայերը, կհեռանան նոր ընկերությւոնից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |