Մի երկու շաբաթ անց արեւմտյան դիվանագետները մոռանալու են, որ իրենք «չեն ճանաչել» Ղարաբաղում կայացած ընտրությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բնակիչները քվեարկել են ոչ թե ինչ-որ միջազգային կառույցների համար, այլ իրենց: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ-ում անցած նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացրած «Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խմբի» (PILPG) ղեկավար Փոլ Ուլիյամսը: «Նրանց նպատակն է իրենց նախագահին ընտրել, եւ նրանք հոյակապ լուծել են այդ խնդիրը: Ես վստահ եմ, որ մի երկու շաբաթ անց արեւմտյան դիվանագետները մոռանալու են, որ իրենք «չեն ճանաչել» Ղարաբաղում կայացած ընտրությունները»,- ասել է Ուիլյամսը:



Նա նաեւ նշել է, որ PILPG առաքելության եզրակացությունները կհանձնվեն ԱՄՆ Կոնգրեսին, որը մանրակրկիտ ձեւով դրանք կուսումնասիրի: Փոլ Ուիլյամսը ասել է, որ ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի առաքելությունը այցելել է 50 ընտրատեղամասեր, հանդիպել է իշխող կառույցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես այլ երկրներից ժամանած դիտորդների հետ:
 Ուշագրավ
---