Թուրքիայում չեզոքացվել է անվտանգության վարչության շենք ներխուժել փորձած անձը10 հունվարի 2017 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գազանթեփ քաղաքի անվտանգության վարչության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ հաղորդագրության, անհայտ անձը փորձել է ներխուժել շենք, Hurriyet-ին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Ականատեսների խոսքերով հրաձգությունը շարունակվել է մոտ 10 րոպե: Նշվում է, որ նախնական տվյալներով ենթադրյալ ահաբեկիչը չեզոքացվել է: Դեպքի վայր են մեկնել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ: Այս պահին հայտնի է մեկ տուժածի մասին: Հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը ներխուժել էր հաստատություն և կրակ բացել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |