ՀՀ-ի եւ Իրանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաեւ տնտեսական ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեհր Մոթթաքիին: Նա Հայաստանում է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 7-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները: Ընդգծելով ամենատարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրները հաստատակամությունը, կողմերը նշել են, որ հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ տնտեսության ոլորտում:



Մ.Մոթթաքին համառոտ ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ այն աչքի է ընկել մի շարք կարեւոր տնտեսական ծրագրերի խորը քննարկմամբ: Նրա խոսքով, ներկայում քննարկման ընթացքում են ենթակառուցվածքային մի քանի հիմնարար ծրագրեր էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում:



Զրուցակիցների կարծիքով, դեռեւս բավարար չեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները եւ կան ծավալները մեծացնելու լուրջ հնարավորություններ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---