Ինչպես Հայաստան բանան ներկրել. Մատակարար գտնելուց մինչև սպառում11 հունվարի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց սկզբում հայտարարեց, որ պայքարելու է մենաշնորհների դեմ այնքանով, որ այսուհետ ով ինչ ցանկանա կարող է ներմուծել Հայաստան և խնդիրների չի հանդիպի: Առաջինը վարչապետի խոսքերի ճշմարտացիությունը փորձել և ինչու չէ՝ նոր ընձեռնված հնարավորություններից օգտվել որոշեց «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը՝ հայտարարելով, որ ընկերների հետ պատրաստվում են 10 տոննա բանան ներկրել Հայաստան: Սակայն ինչպե՞ս դա նրանց հաջողվեց: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Միրաքյանը ներկայացրեց մանրամասները: Նախևառաջ պետք է բանանի մատակարար գտնել: Ամենադյուրին տարբերակը ԵՏՄ տարածքն է, քանի որ այսկերպ ստիպված չեք լինի գործ ունենալ մաքսազերծման հետ, թեև նման ընկերություններ կան նաև Վրաստանում: «Մենք ուսումնասիրեցինք շուկան: Ամենահարմարը Սանկտ Պետերբուրգից ներկրելն էր: Այնտեղ մի քանի խոշոր ընկերություն կա, որոնք բանան են ներկրում էկվադորից: Գնեցինք կանաչ բանան, քանի որ դրանց պահպանման ժամկետը մոտ 30 օր է, իսկ դեղին, հասած բանանինը՝ ընդամենը 5»,- ասաց Միրաքյանը՝ պարզաբանելով, որ, իհարկե, կարելի է փորձել ներկրել անմիջապես Էկվադորից, բայց դա շատ ավելի երկարատև գործընթաց է: Այնուհետև պետք էր պտուղը հասցնել Հայաստան: Այստեղ սկսնակ ներմուծողները հանդիպեցին առաջին խոչընդոտին. եղանակային վատ պայմանների արդյունքում Լարսի անցակետը մոտ 20 օր փակ մնաց, և բանանի առաջին խմբաքանակը Հայաստան հասավ ոչ թե դեկտեմբերի սկզբին, այլ Ամանորից մի քանի օր առաջ: «Սակայն այստեղ մի բան էր լավ, որ Ամանորի նախաշեմին մեծածախ գներն աճեցին մոտ 20-30%-ով, և կարողացանք մի փոքր շահույթ ունենալ»,- մանրամասնեց Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ եղանակայինից բացի այլ խոչընդոտների չեն հանդիպել: Հաջորդ քայլը չհասունացած բանանը վերամշակելն է. «Մենք բոլորս միշտ օգտագործել ենք գազային վերամշակում անցած բանան: Անհաս բանանը էթիլեն գազի միջոցով վերամշակում են, ինչի արդյունքում հասունանում է: Սա ինքնին վատ կամ վտանգավոր չէ, քանի որ դա նույն գազն է, ինչ բույսն ինքն է արտադրում հասունացման ժամանակ: Այսինքն՝ արհեստական ճանապարհով ենք հասունացնում, որն անվտանգ է»: Ի դեպ, էթիլեն գազով վերամշակման պարզունակ համակարգ ձեռք բերելը և տեղադրելն արժե մոտ $30-50.000: Նման համակարգերը լինում են մի քանի սերնդի և ունեն պրոֆեսիոնալիզմի տարբեր մակարդակներ: Ինչ վերաբերում է արդեն պատրաստի հասունացած պտղի իրացմանը, Վահրամ Միրաքյանը նշեց, որ սրա հետ ևս խնդիր չեն ունեցել, վաճառել են մանրածախ առևտրով զբաղվող սուպերմակետների ցանցերից մեկին: «Ընդհանրապես պետք է փաստենք, որ մենաշնորհի վերացման արդյունքում շուկան ահագին փոխվել է: Մեզանից բացի ևս 5-6 ընկերություն այժմ զբաղվում են բանանի ներկրմամբ, ինչի արդյուքնում նաև զգալի նվազել է մանրածախ գինը: Ես չեմ հիշում, որ նախկինում հնարավոր լիներ 600 դրամով բանան գնել, իսկ այժմ այն տարբեր խանութներում հանդիում է 500-700 դրամով»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |