ԶԼՄ-ներ. Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատրաստվում է պատ կառուցել![]() 11 հունվարի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ իր սահմանները պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին: Երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից, թուրքական T24-ին ղումով գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների հետ իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։ Ներկայումս թուրք-սիրիական սահմանին կառուցվող բետոնե պատը ունի 3 մետր բարձրություն, իսկ վերին հատվածում այն պատված է փշալարերով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |