Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի իրականացումը11 հունվարի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 10-ին հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, կողմերը քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայում հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու վերաբերյալ ստորագրված համաձայնության իրականացման դրույթները։ Երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։ 2016-ի դեկտեմբերի 29-ին Սիրիայում հակամարտող կողմերը ստորագրել են հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու համաձայնություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |