Ահաբեկչություն Աֆղանստանում. 7 մարդ է զոհվել, վիրավորվել է ԱՄԷ դեսպանը11 հունվարի 2017 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչություն է տեղի ունեցել աֆղանական Քանդահար քաղաքում, վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանը: Հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել է: Զոհվածների թվում ԱՄԷ 5 քաղաքացի կա: Ըստ պաշտոնական Աբու Դաբիի, նրանք հումանիտար առաքելության անդամներ են, որոնք զբաղվում էին կրթական գործունեությամբ և զարգացման ծրագրերով, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: ԱՄԷ-ում շեյխ Խալիֆա իբն Զայդա Ալ Նահայանի կարգադրությամբ եռօրյա սուգ է հայտարարված, խոնարհվել են բոլոր դրոշները: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Հունվարի 10-ին կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` 20 մարդ զոհվեց, 23-ը` վիրավորվեց: Պատասխանատվությունը ստանձնեց ահաբեկչական «Թալիբան» շարժումը: Աֆղանստանում շարունակվում է քաղաքացիական պատերազմը: «Թալիբանը», որը ջախջախվեց ամերիկացիների և նրանց դաշնակից մոջահեդների կողմից 2001-ին, կրկին հզորացել է և լայնածավալ հարձակում է սկսել երկրի ամբողջ տարածքում: Վերջին ամիսներին թալիբներն ակտիվ մարտական գործողություններ են ծավալել Գիլմենթ գավառում` միաժամանակ ահաբեկչություններ գործելով Քաբուլում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |