Թուրքիան շատ է ցանկանում դառնալ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ եւ վերջնականապես մեկուսացնել Հայաստանին21 հուլիսի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն իր ամենամյա զեկույցներում պահանջում են Թուրքիայից բացել Հայաստանի հետ սահմանը, նորմալացնել հարաբերություններն այդ երկրի հետ եւ դիվանագիտական առաքելություն բացել Երեւանում: Այդ մասին հայտարարել է պաշտոնաթող դեսպան, «Ռադիկալ» եւ «Թըրքիշ Դեյլի նյուս» թերթերի մեկնաբան Գյունդուզ Օքթանը, որն առաջադրվել է խորհրդարան Ազգային շարժման կուսակցություն, որն ավելի հայտնի է որպես «գորշ գայլեր»: «Մենք կողմ ենք, որ մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի քայլ չարվի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Մենք առավել մեծ աջակցություն կցուցաբերենք Ադրբեջանին, կավելացնենք ադրբեջանա-վրացա-թուրքական նախագածերի թիվը: Անհրաժեշտ է, որ մինչ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Հայաստանը միայնակ մնա տարածաշրջանում: Ափսոս, որ Թուրքիան չի մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Եթե Ադրբեջանը պահանջի, Թուրքիան կարող է առավել ակտիվ դեր ստանձնել Բաքվի օգտին»,-ընդգծել է Օքթանը, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |