ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ![]() 11 հունվարի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: «Մենք հարձակման ենք ենթարկվել Ռուսաստանի կողմից: Պետք է միջոցներ ձեռնարկել, որոնք ցույց կտան, որ այդպիսի գործողություններն անհետևանք չեն մնա»,-հայտարարել է օրինագիծը ներկայացնող դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, գրում է Deutsche Welle-ն: Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»: Ըստ Քարդինի, լրացուցիչ պատժամիջոցները պատասխան կլինեն ԱՄՆ անվտանգությանը սպառնացող հաքերային գրոհներին, ինչպես նաև ՌԴ գործողություններին Սիրիայում և Ուկրաինայում: Օրինագծով նախատեսվում է մասնավորապես ԱՄՆ մուտքի սահմանափակում կիբերհարձակումների համար պատասխանատու անձանց համար և նրանց հաշվեհամարների սառեցում: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը: Լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին, ինչպես նաև ուղղված կլինի այն անձանց դեմ, որոնք մասնակցել են մարդու իրավունքների խախտումներին ՌԴ կողմից գրավյալ տարածքներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |