Ռ.Քոչարյանը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել ԼՂՀ-ի ընտրությունները չճանաչելու մասին դատարկ խոսակցություններին21 հուլիսի 2007 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում փայլուն անցան եւ ես շնորհավորում եմ նորընտիր նախագահին եւ Ղարաբաղի ժողովրդին»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ հայկական կողմը ուշադիր հետեւում էր ԼՂՀ-ում ընթացող ընտրական գործընթացներին: Նրա խոսքերով, ձեռնարկվել է անհրաժեշտ ամեն ինչ չեզոքացնելու համար Հայաստանի հնարավոր ազդեցությունը ԼՂ-ի ընտրությունների վրա: «Ես եւ Հայաստանի վարչապետ Ս.Սարգսյանը կարող էինք այցելել Ղարաբաղ, սակայն մենք միտումնավոր չարեցինք դա, ազդեցություն չունենալու համար քարոզչության գործընթացի, ինչպես նաեւ նախագահության թեկնածուների քաղաքականության վրա»,-նկատել է Քոչարյանը: Մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի ընտրությունները չճանաչելու մասին` Հայաստանի նախագահը նշել է, որ ընտրություններն անց են կացվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից սեփական կյանքը կազմակերպելու նպատակով, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի համար: «Եվ որքան էլ ասեն, թե ընտրությունները չեն ճանաչվում, կազմակերպված եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կարեւոր քայլ է անկախության ճանաչման ճանապարհին»,-հայտարարել է Ռ.Քոչարյանը` խորհուրդ տալով լրագրողներին անտեսել դատարակ խոսակցությունները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունըւ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |