ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների հետևանքներով

ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների հետևանքներով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ Թուրքիայի գործողությունների հումանիտար հետևանքներով: Մասնավորապես խոսքը Էլ Բաբ քաղաքի մոտ զինյալ սիրիացի ընդդիմադիրների հետ համատեղ թուրքական ռազմական գործողության մասին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ը մտահոգված է խաղաղ բնակիչների վիճակով, որոնց վրա ազդում են ԻՊ դեմ գործողությունները»,-ասել է Դյուժարիկը: Ըստ նրա, քաղաքն ու արվարձանները ավելի քան 30.000 մարդ է լքել, որոնք փախել եմ Ազազ, Ջարաբլուս, Մանբիջ և այլ շրջաններ: Բացի այդ, համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ ունի մարտական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Ըստ ՄԱԿ-ի, Էլ Բաբում է 5 000-8 000 խաղաղ բնակիչ կա, որոնց գրոհայինները թույլ չեն տալիս հեռանալ քաղաքից:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---