Հետազոտություն. Մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց 1/3-ը ստանում է սխալ ախտորոշում11 հունվարի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Դանիական նոր ուսումնասիրությունն անդրադարձել է մամոգրաֆիկ սարքի միջոցով կանանց մոտ քաղցկեղի բացահայտման հետ կապված հարցերին: Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված նյութը մատնանշում է հետազոտության արդյունքում ի հայտ եկած խնդիրները, հատկապես ուռուցքի վաղ շրջանում: Դանիական նոր ուսումնասիրությունը բացահայտում է, որ մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում։ Նոր ուսումնասիրության տվյալներով երեք կանանցից մեկը, ով կրծքի քաղցկեղի ախտորոշում է ստանում մամոգրաֆիկ սարքի միջոցով, ստանում է ոչ անհրաժեշտ բուժում: Հրապարակումը նվիրված է մամոգրաֆիկ սարքի միջոցով ախտորոշման խնդիրներին, գրում է Ամերիկայի Ձայնը: Դանիական այս հետազոտությունը տեղեկացնում է, որ դրա արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում, քանի որ այդ պահին եղած ուռուցքը աճում է չափազանց դանդաղ և վնաս չի հասցնում օրգանիզմին: Այն նաև նշում է, որ սովորական մամոգրաֆիկ հետազոտությունը չի հայտնաբերում ավելի ծանր դեպքեր: Մամոգրաֆիկ հետազոտության կողմնակիցները գտնում են, որ այն օգնում է հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում և կարող է փրկել կնոջ կյանքը, իսկ հաճախակի հետազոտության ընդդիմադիրները գտնում են, որ ոչ անհրաժեշտ հետազոտության արդյունքում ստացվող ճառագայթումը կարող է վնասել կնոջն ու նոր քաղցկեղ առաջացնել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |