Ջոն Սարբանեսը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին21 հուլիսի 2007 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Մերիլենդ նահանգից կոնգրեսական Ջոն Սարբանեսը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի 155-րդ անդամը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), կոնգրեսական Սարբանեսը կողմ է նաեւ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը: «Ես հուսով եմ համագործակցել Հայաստանին աջակցող խմբի իմ գործընկերների հետ, բարձրացնելու համար իրազեկության մակարդակը մարդու իրավունքների այդ կարեւոր խնդրի, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ, որոնք հուզում են Ամերիկայի հայ համայնքին»,-նշել է կոնգրեսականը: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսական Սարբանեսը միացել է այդ կարեւոր խմբին, հատկապես այն առաջընթացի լույսի ներքո, որ գրանցվեց Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում: Տարիներ շարունակ աշխատելով նրա հոր, սենատոր Փոլ Սարբանեսի հետ, մենք ուրախ ենք շարունակել այդ ընտանեկան ավանդույթը»,-ասել է Մերիլենդ նահանգի ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Էննի Տոտան:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |