Գառնիի «Բազալտե երգեհոնը» զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ կարող է դառնալ![]() 11 հունվարի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել էԳառնիի «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու հարցը: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գերմանական կազմակերպության Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի, ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր: Կարևորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը` Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե երգեհոն» (Քարերի սիմֆոնիա) բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |