ԿԸՀ. Բակո Սահակյանը պաշտոնապես ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ21 հուլիսի 2007 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ-ի անդամները որոշում են ստորագրել, որի համաձայն Բակո Սահակյանը ընտրվել է հանրապետության նախագահ ընտրողների ձայների մեծամասնությամբ: ԿԸՀ-ն գրանցել է, որ ընտրողների ընդհանուր թիվն, ըստ ընտրացուցակների, կազմել է 92 128 մարդ, ընտրատեղամասերին հատկացված քվեաթերթիկների քանակը` 93 219, մարված ընտրաթերթիկների թիվը` 21 934: Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, ըստ ստորագրությունների 71 289 է, անվավեր քվեաթերթիկների քանակը` 1594: Յուրաքանչյուր թեկնածուի համար քվեարկածների քանակը հետեւյալն է` Արմեն Աբգարյանի օգտին` 867, Վանյա Ավանեսյանի օգտին` 212, Մասիս Մաիլյանի օգտին` 8734, Հրանտ Մելքումյանի օգտին` 564, Բակո Սահակյանի օգտին` 59 316 մարդ: «Կողմ» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմում է 69 693, վավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 69 693: Անճշտությունների թիվը` 15, հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |