2016-ի դեկտեմբերին բենզինի գինը նվազել էր 4.1%-ով. Ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8% գնանկում էր12 հունվարի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.6%, գեղահարդարման ապրանքների՝ 2.9%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.8%, անձնական օգտագործման ապրանքների՝ 2.0%, լվացող միջոցների՝ 1.7%, հագուստի և գործվածքի՝ 1.4%, շինանյութերի՝ 1.2%, կահույքի 1.0% նվազումով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելիքի` 0.1%, տեքստիլեղենի՝ 0.2%, գրենական պիտույքների՝ 0.2%, ոսկերչական ապրանքների՝ 0.6%, դեղամիջոցների՝ 1.2%, մշակույթի ապրանքների 1.3% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով: Գորգեղենի և այգեգործական ապրանքների գները 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |