Թրամփը խոստովանել է, որ ՌԴ-ն մեղսակից է ԱՄՆ դեմ հաքերային գրոհներին12 հունվարի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ է ԱՄՆ հետախուզական հանրության կարծիքին ԱՄՆ դեմ հաքերային գրոհներին ՌԴ մեղսակցության մասին: «Ինչ վերաբերում է հաքերային գրոհներին, կարծում եմ, դա ՌԴ-ն է արել: Բայց մյուս երկրները և մյուս մարդիկ ևս դա անում են»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մեծաքանակ հաքերային գրոհերի է ենթարկվում: Մասնավորապես, ըստ նրա, դրանով զբաղվում է Չինաստանը: Թրամփը խոստացել է, որ վճռական քայլեր կձեռնարկի պաշտպանելու համար երկիրը հաքերային գրոհներից: «Մենք աշխարհի լավագույն մասնագետներն ունենք, մենք կաշխատենք պաշտպանություն ապահովելու համար»,-ասել է նախագահը, գրում է Ինտերֆաքսը: Նա մեղադրել է ԱՄՆ դեմոկրատներին հաքերային գրոհներից պաշտպանվելուն քիչ ուշադրություն դարձնելու համար: «Դեմոկրատական ազգային կոմիտեն միանգամայն անպաշտպան էր»,-ասել է նա: Ըստ նրա, հանրապետականներն ավելի լավ են պաշտպանված այդ առումով և կարողացել են հակազդել հաքերներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ 3 հատուկ ծառայությունների` ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Ազգային հետախուզության մասնագետները համակարծիք են, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դեմ հաքերային հարձակումները կազմակերպել էին ՌԴ իշխանությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |