«Մանչեսթեր Սիթիին» մեղադրել են հակադոպինգային կանոնները խախտելու մեջ![]() 12 հունվարի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) հակադոպինգային կանոնները խախտելու մեղադրանքներ են ներկայացվել: Մեղադրանքները կապված են հակադոպինգային ստուգում անցնելու համար ակումբի ֆուտբոլիստի գտնվելու վայրի մասին սխալ տեղեկություններ տարածելու հետ: Այսպիսի խախտման համար «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել 9 միավորից անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանում կամ խոշոր տուգանք ստիպված կլինի վճարել, գրում է Lenta.ru-ն: Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով 4-րդ տեղում է 20 խաղից հետո` 7 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |