Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները չեն անդրադառնա Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին, սակայն խորհրդարանում կարող են հակասություններ եւ լարվածություն առաջանալ, եւ խորհրդարանը միատարր չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Էրքուդ Էմչիօղլու: Նրա խոսքերով, Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն չի ձեւավորի կոալիցիոն կառավարություն: «Շանսեր չկան, թե ԱԶԿ-ն կարող է կոալիցիա կազմել Ազգային շարժման կուսակցության հետ, քանի որ այդ երկու կուսակցությունները հակադիր դիրքերի վրա են: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, ես չեմ կարծում, որ կարող են փոփոխություններ լինել: Նոր խորհրդարանը կզբաղվի զուտ թուրքական հարցերով, որոնցից գլխավորը Թուրքիայի անդամակցումն է ԵՄ-ին եւ պայքարը քուրդ անջատողականների դեմ»,-ընդգծել է Էմչիօղլուն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---