ԱՄՆ Սենատը քվեարկել է Obamacare ծրագրի չեղարկման օգտին![]() 12 հունվարի 2017 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Սենատը քվեարկել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման ծրագրի չեղարկման օգտին, որը հայտնի է որպես Obamacare, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ձայները գրեթե հավասար են բաշխվել. 51 սենատոր չեղարկման օգտին է քվեարկել, 48-ը` դեմ: «Մենք պետք է արագ գործենք, թեթևացնելու համար իրավիճակն ամերիկացիների համար»,-մեջբերում է գործակալը հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելին: Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխմամբ նախատեսվում էր բուժապահովագրության պարտադիր ձեռքբերում չունեվորների համար սուբսիդիաներով: Իր հրաժեշտի խոսքում Օբաման ասել էր, որ ծրագիրն արդյունավետ է, և հավաստիացրել էր, որ եթե ինչ-որ մեկն ավելի լավ ծրագիր առաջարկի, ինքը կաջակցի այդ ծրագրին: Բարեփոխման մասին օրենքն ընդունվել է 2010-ին միայն դեմոկրատների ձայներով, որոնք այն ժամանակ իշխում էին Կոնգրեսում: Հետո հանրապետականները, մեծամասնություն ստանալով Կոնգրեսում, տասնյակ անգամ քվեարկել են օրենքի չեղարկման օգտին, սակայն նախագահը վետո է դրել: Հանրության շրջանում Obamacare-ը հակասական գնահատականներ է ստացել: Ըստ հարցումների, ամերիկացիների մոտ կեսը համարում է, որ ծրագրից պետք է հրաժարվել: Մյուս կողմից մոտ 20 մլն մարդ առաջին անգամ ապահովագրություն է ստացել այդ ծրագրով: Թրամփը բազմիցս է դեմ արտահայտվել Օբամայի օրենքին` համարելով այն անարդյունավետ և թանկ սպառողների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |