ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների երկրորդ փուլ կանցկացնեն Իրաքի շուրջ23 հուլիսի 2007 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Բաղդադում ԱՄՆ-ն ու Իրանը բանակցային նոր փուլ կսկսեն Իրաքում անվտանգության հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Քուրա Խոշիյար Զիբարին: Նա նշել է, որ Իրաքը կողմ է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խորհրդակցությունների երկրորդ փուլ անցկացնելուն Իրաքի անվտանգության հարցի շուրջ եւ հուսով է, որ առաջիկա հանդիպումը իրական արդյունք կտա: Իրաքում ԱՄՆ դեսպան Ռայան Քրոկերը եւ Իրաքում Իրանի դեսպան Հասան Քազեմի-Քումին առանձնազրույց կանցկացնեն, որին կմասնակցեն նաեւ Իրաքի կառավարության պաշտոնատար անձիք, հաղորդում է Իրան.ռու-ն: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի դեսպանները ընթացիկ տարվա մայիսի 28-ին բանակցություններ են վարել Բաղդադում Իրաքի անվտանգության հարցի շուրջ, որը երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակի առավել բաց հանդիպումն էր 1980 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր: Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո ԱՄՆ-ն եւ Իրանը թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ: Ներկայումս նրանք լուրջ տարաձայնություններ ունեն Իրաքի հարցում: ԱՄՆ-ն պահանջել է Իրանից դադարեցնել միջամտությունը Իրաքի ներքին գործերին, կասեցնել սպառազինության եւ միջոցների մատակարարումն Իրաքի շիա գրոհայիններին, ինչպես նաեւ դադարեցնել նրանց մարզումը: Թեհրանն, իր հերթին, պահանջել է ԱՄՆ-ից Իրաքից զորքերի փուլային դուրս բերում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |