Հետազոտողները ֆիքսել են, թե ինչպես են կապիկները, ռոբոտին «ցեղակցի» տեղ դնելով, ողբում նրա մահը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Լրտեսը վայրի բնության մեջ» (Spy in the Wild) նոր ծրագիրը, որը եթեր է հեռարձակվելու BBC One հեռուստաալիքով, ցուցադրել է առաջին սերիայից մի հատված, որտեղ գորշ լանգուրները (Պակիստանում և Հնդկաստանում տարածված կապիկների ցեղատեսակ) ողբում են կապիկի կերպարանքով ռոբոտի մահը: Հոլովակում ռոբոտն աչքի մեջ տեղադրված տեսախցիկով հետևում է կապիկների առօրյա կյանքին, մինչև որ նրանցից մեկը «չի սպանում» իրեն` վայր գցելով ծառից, գրում է TJ-ն: Դրանից հետո լանգուրները սկսում են ողբալ «ցեղակցի» մահը: Պրիմատները շրջան են կազմում և սկսում են գրկախառնվել որպես աջակցության նշան` միաժամանակ նայելով ռոբոտի մարմնին: Spy in the Wild նախագծի վրա աշխատանք է տարվում արդեն 3 տարի: Նկարահանումներն անցկացվել են 21 երկրում 4K թողունակությամբ տեսագրող ռոբոտների օգնությամբ: Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 8000 ժամ տեսանյութ: Ըստ հեղինակների, կառավարվող «կենդանիների կերպարանքով լրտեսների» կիրառումը թույլ կտա առավելագույնս մոտենալ վայրի բնության աշխարհին, ինչը դեռ չէր հաջողվել մարդուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |