Բահչելի. Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների չընդումնան դեպքում նոր խորհրդարան է պետք![]() 12 հունվարի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկմանը: Բահչելին նշել է, որ եթե մեջլիսում հարցի շուրջ լարվածությունը շարունակվի, ապա այդ իրավիճակը հանրաքվեի ժամանակ կարող է անդրադառնալ ամբողջ Թուրքիայի վրա, Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նա ընդգծել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում չհաստատվեն, անհրաժեշտ կլինի նոր խորհրդարան ձևավորել: ԱՇԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններ կատարելուն և այդ հարցի շուրջ համաձայնության է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ: Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցնել նախագահական համակարգի: Կարդացեք նաև՝ Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները (վիդեո) Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |