ՖԻԴԵ-ն հաստատել է Դանիելյանի և Մկրտչյանի մասնակցությունը շախմատի ԱԱ-ին![]() 12 հունվարի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հունվարի 12-ին հրապարակել է 2017 թվականի շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների վերջնական ցանկը: Այս տարի մրցաշարին կմասնակցի 64 շախմատիստուհի: Այդ մրցումներում, որը տեղի կունենա Իրանի մայրաքաղաք Թեհրանում, փետրվարի 11-ից մինչևմարտի 3-ը, Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, որոնք այդ իրավունքը նվաճել են անցած տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ, գրում է Ա1+-ը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Հաղթողն այս տարի աշխարհի գործող չեմպիոն Հու Յիֆանի հետ մրցամարտում կվիճարկի կանանց շախմատային թագը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |