Իսրայելը ռազմական օդանավակայան է հրթիռակոծել Սիրիայում. Դամասկոսը սպառնում է պատասխանել13 հունվարի 2017 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը հրթիռակոծել է սիրիական ՌՕՈւ Մեզե ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում: Արդյունքում առնվազն 8 պայթյուն է որոտացել, օդանավակայանում հրդեհ է սկսվել: Առնվազն 4 մարդ է զոհվել, հայտնում է dpa գործակալությունը Սիրիայի անվտանգության ուժերում աղբյուրի վրա հղումով: Al-Masdar News-ը հայտնում է, որ ոչնչացվել է զինամթերքի պահեստը, որի հետևանքով էլ պայթյուններ են որոտացել: Սիրիական բանակը զգուշացրել է Իսրայելին, որ հրթիռակոծությանը կարող են հաջորդել պատասխան գործողություններ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Տիբերիաս լճի շրջանից, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում: Ըստ պաշտոնական Դամասկոսի, Իսրայելի գրոհն այդպիսով աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ է պայքարում Սիրիայի կառավարությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |