Սիրիայի ընդդիմությունը կողմ է ՌԴ ցամաքային գործողությանն այդ երկրում![]() 13 հունվարի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում, գրում է Ինտերֆաքսը: «Թող ռուսական զորքերը մտնեն Սիրիա, Սիրիայի ցանկացած անկյուն, մենք պատրաստ ենք նրանց ընդունել, եթե նրանք գան ու խաղաղություն հաստատեն երկրում»,-հայտարարել է Սիրիայի զինված ուժերի նախկին գեներալ Մուստաֆա ալ Շեյխը, որը գլխավորում է Մոսկվա ժամանած սիրիական ընդդիմության պատվիրակությունը: Նա պարզաբանել է, որ չեչենական ստորաբաժանումներն արդեն մասնակցել են տարբեր գործողությունների, մասնավորապես, Հալեպի ազատագրմանը: Ավելի վաղ Fox News-ը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 9-ին Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխվել Սու-25 4 կործանիչ: Աղբյուրներից մեկը պարզաբանել էր, որ իքնաթիռները լրալիցքավորման համար վայրէջք են կատարել Իրանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |