Երևանը` National Geographic-ի անսպասելի «համեղ» ուղղությունների թոփ-6-ում![]() 13 հունվարի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Երևանը ծաղկում է: Այդպես է կարծում National Geographic-ը, որն ընդգրկել է Հայաստանի մայրաքաղաքը 6 գլխավոր «համեղ» ուղղությունների թվում` մեկական յուրաքանչյուր մայրցամաքից: «Հայաստանի մայրաքաղաքը, որի գեղեցիկ բնությունը, մշակույթն ու զբոսաշրջության ծաղկող ոլորտը տեղ էին գտել ավելի շատ այցելուների արժանի առաջին 10-ում, մեծ գրավչություն ունի և բազմաթիվ վայրեր, որտեղ կարելի է համեղ և կուշտ ուտել»,-գրում է պարբերականը: Համեղ ուտելու համար National Geographic-ը խորհուրդ է տալիս որպես կենտրոն ընտրել Շառլ Ազնավուրի հրապարակը և այնտեղից արդեն հովհարաձև շարժվել: Պարբերականը խորհուրդ է տալիս նաև այլցելել Պռոշյան փողոց, որը հայտնի է իր ռեստորաններով ու պանդոկներով, որտեղ կարելի է հայկական խորոված համտեսել: Բացի այդ, National Geographic-ը կոչ է անում Երևանի հյուրերին գոնե մեկ օր անցկացնել Կասկադում (հսկայական աստիճան, որը կապում է Երևանի կենտրոնը Մոնումենտի հետ) և շրջակա սրճարաններում ու բարերում: Երևանից բացի համադամասերների համար նախընտրելի ուղղություններ են նշվել Բուդապեշտը (Հունգարիա), Դեթրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլին), Դաքարը (Սենեգալ) և Վելինգտոնը (Նոր Զելանդիա): Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |