Հուլիսի 25-ին Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան24 հուլիսի 2007 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ: Հուլիսի 26-ին նախարար Օսկանյանը կայցելի Աջարիա, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Բաթումում նախարար Օսկանյանը կծանոթանա նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության համար ընտրված շենքի պայմաններին: Հուլիսի 28-ին նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացւոցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |