ՀՀ պետհամակարգում 2017-ին մոտ 3000 աշխատատեղ է կրճատվելու. Արդեն տնտեսվել է ավելի քան 5 մլրդ դրամ13 հունվարի 2017 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016-ի փաստացի և 2017-ի աշխատակազմի, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների ակնկալվող օպտիմալացման արդյունքների հաշվետվությունը: Ըստ դրա՝ 2016-ի դրությամբ ՀՀ պետական կառավարման համակարգում 22.961 մարդ է աշխատում, իսկ 2017-ին աշխատողների ակնկալվող թիվն է՝ 20.059: Այսինքն, պետհամակարգում 2902 աշխատատեղ է կրճատվելու: Միայն ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ-ներում 17.168 աշխատողից 2017-ին կմնա 14.864 աշխատող: ՀՀ պետական ապարատի օպտիմիլացման և որոշ գնումների կենտրոնացված կարգով իրականացման արդյունքում 2016-ի վերջին եռամսյակում տնտեսվել է 5 մլրդ 359 մլն դրամ: Այդ թվում, մոտ 1.4 մլրդ դրամ տնտեսվել է աշխատակազմի օպտիմալացումից, մոտ 2.4 մլրդ դրամ՝ ՊՈԱԿ-ների օպտիմալացումից: ՀՀ 5 մարզում կատարված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է մոտ 900 մլն դրամ: ՀՀ վարճապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |