Սև ծովը սառել է Բուլղարիայի հարավային ափի մոտ![]() 13 հունվարի 2017 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եզակի բնական երևույթ է տեղի ունեցել. բուլղարական Բուրգասի մոտ Սև ծովը սառել է: 1954-ից ի վեր առաջին անգամ սառույց է առաջացել Բուրգասի ծովային նավահանգստում` այնտեղ կայանված նավերը վերածելով սառցե արձանների, գրում է ՏԱՍՍ-ը: Երկրի հյուսիս-արևելքում Վարնայի շրջանում սառույց է առաջացել նաև Վարնայի լճի ափերին: Այդ վայրում նման երևույթ գրանցվել է վերջին 100 տարում` 1929-ին, 1942-ին և 1954-ին: Գրեթե լիովին սառել է Դանուբը, նավարկությունը դադարեցվել է:«Հունվարին Բուլղարիայի օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով ցածր է վերջին 15 տարվա միջին ամսական ջերմաստիճանից»,-ասել է Օդերևութաբանության ինստիտուտի Վարնայի բաժանմունքի տնօրեն Իվան Իվանովը: Կարճաժամկետ կանխատեսումները մինչև հունվարի վերջը զգալի ջերմացում չեն խոստանում: Հունվարի լույս 13-ի գիշերը Բուլղարիայի ամբողջ տարածքում 20 աստիճան սառնամանքի է գրանցվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |