Վարչապետը կողմակից չէ ԼՂ հարցում խաղաղության դիմաց տարածքներ զիջելուն![]() 13 հունվարի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ղարաբաղյան հարցում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով զիջումներ կատարելու կողմնակից չէ: Այդ մասին ինքը վարչապետը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նման տարբերակին՝ հաշվի առնելով իր ծագումը (Կարապետյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, սակայն մանկահասակ տարիքում տեղափոխվել է Երևան – խմբ.): «Ես դրա կողմնակիցը չեմ, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որով կկարողանանք մեր անվտանգությունը, մեր հաղթանակը պաշտպանել, պահել համապատասխան բանակցություններով», - ասել է նա, միաժամանակ հասկացնելով, որ ինքնին փոխզիջման տարբերակը քննարկելի է: «Նայած ինչ ենք փոխզիջում: Փոխզիջումը միայն տարածքները չեն՝ կարգավիճակ է», - շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի կարծիքով, Հայաստանում չկա մեկն, ով կկայացնի տվյալ հարցում մի որոշում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար: «Դա մեծ պատասխանատվություն է, և ես չեմ տեսնում մարդուն, որն իր նորմերը խախտելով այդպիսի քայլի կգնա», - եզրափակել է վարչապետը: Երևանն ու Բաքուն վարում են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Սկզբունքներն, ի թիվս այլոց, ենթադրում են նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս ընկած տարածքի հանձնում Ադրբեջանին՝ բացառությամբ ՀՀ հետ ցամաքային միջանցքի, խաղաղապահների տեղակայում ու Ղարաբաղի բնակչության կողմից անկախության հանրաքվեի անցկացման իրավունք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |