Օբաման 1 տարով երկարացրել է ՌԴ դեմ պատժամիջոցները![]() 14 հունվարի 2017 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի վարչակազմը 1 տարով երկարացրել է ՌԴ դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014-ի մարտին` Ուկրաինայում իրավիճակի հետ կապված: Այդ մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ին: «Ես 1 տարով երկարացնում եմ արտակարգ միջոցների (պատժամիջոցների) ռեժիմը»,-ասվում է Բարաք Օբամայի ստորագրած փաստաթղթում: Փաստաթղթում նշվում է, որ դա կապված է Ղրիմի բռնակցման և Ռուսաստանի դերակատարության հետ Ուկրաինայի արևելքում ընթացող զինված հակամարտությունում: Օբաման նաև երկարացրել է Իրանի, Կուբայի, Լիբիայի, Զիմբաբվեի և Վենեսուելայի դեմ գործող պատժամիջոցները: Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: ԱՄՆ օրենսդիրների մշակած լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը: Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |