Զեկույց. Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում![]() 14 հունվարի 2017 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ոչ կառավարական World Justice Project կազմակերպությունը հրապարակել է 2016թ. «Օրենքի գերակայության ինդեքսը»: Թեմային անդրադարձել է թուրքական Sözcü թերթի թղթակից Մուրաթ Մուրաթօղլուն: Նա տեղեկացնում է, որ վերոհիշյալ զեկույցում Թուրքիան 113 երկրի շարքում գրավել է 99-րդ տեղը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100.000 մարդ, արդյունքների վերլուծությամբ զբաղցվել է ավելի քան 3.000 մասնագետ: Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրք լրագրողը հեգնաբար առաջարկում է իր հայրենակիցներին՝ հնարավորության դեպքում հանգիստ խղճով ներդրումներ կատարել Զամբիայում, Ղրղզստանում կամ Գվատեմալայում, քանի որ այդ երկրներն օրենքի գերակայության առումով Թուրքիայից ավելի ապահով վիճակում են գտնվում: Մյուս կողմից՝ Մուրաթօղլուն Թուրքիայի քաղաքացիներին «մխիթարում» է այն փաստով, որ իրենց երկրում օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, ավելի բարվոք վիճակում է, քան Ուգանդայում, Կամբոջայում և Նիկարագուայում: Հեղինակը նշում է, որ Թուրքիայում տարբեր կազմակերպությունների ունեցվածքը բռնագրավվում է, իսկ հազարավոր մարդիկ ազատազրկված են այն դեպքում, երբ նրանց վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություններ դեռ կազմված չեն: Չնայած այս ամենին՝ Մուրաթօղլուն «անարդար» է համարում World Justice Project-ի արդյունքները՝ առաջարկելով ստեղծել սեփական՝ թուրքական անվտանգության ինդեքսը և ամեն տարի այդ սանդղակում առաջին տեղը տալ Թուրքիային: Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիային ոչ միայն միջազգային հանրությունը չի վստահում, այլև հենց իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները: «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպության» (OECD) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում շատ ցածր մակարդակի վրա է նաև միջանձնային վստահության մակարդակը: Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ վստահում է իր շրջապատի մարդկանց: Այսպիսով Թուրքիան միջանձնային վստահության սանդղակումնախավերջին տեղն է զբացեղնում: «Անվստահության ամենագլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում», -եզրափակում է Մուրաթօղլուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |