Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը

Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

«Ցեղասպանության և ջարդերի հարցում մենք կորցրել ենք բազմակարծության իրավունքը»,- ասել է Փայլանը, մեջբերում էEvrensel.net-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ խորհրդարանի փոխխոսնակը թույլ չի տվել պատգամավորին շարունակել իր ելույթը: Վերջինս արտահայտել է Թուրքիայում տարածված ու գերիշխող այն տեսակետը, թե այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»:

Փայլանն անդրադարձել է նաև քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ դրանց ընդունումը համեմատելով սուլթանական դարաշրջանի հետ՝ նշելով, որ չի կարելի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում:

Ավելի վաղ Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում Կարո Փայլանը հայտարարել էր, թե այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---