WINEP-ը հորդորում է Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը16 հունվարի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտը (WINEP) կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ խորհուրդը տրվում է «Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը» բաժնին առնչվող առաջարկներում, հայտնում է Armenian Weekly-ին: «ԱՄՆ-ն կարող է երաշխավորել Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Դա միշտ կրիտիկական հարց է եղել երկկողմ հարաբերություններում և թուրքերի մեծամասնության համար այդ հարցը կարևոր է»,-ասվում է զեկույցում, որի հեղինակներն են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ֆ. Ջեֆրին և թուրք գիտնական Սոներ Չաղապտայը: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույցը առաջինն է WINEP Մերձավոր Արևելքին նվիրված զեկույցներից: Հեղինակները պնդում են, որ Թրամփի վարչակազմը պետք է վերանայի «Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը»: Ըստ հեղինակների, նոր մոտեցումը Թուրքիայի հանդեպ թույլ կտա շեշտադրումներ անել կողմերից յուրաքանչյուրի համար առավել կարևոր հարցերին: «Թուրքիայի համար դա ներառում է հայտնի իսլամիստ քարոզիչ Գյուլենի արտահանձնումը, առավել ակտիվ գործակցությունը Կիպրոսից մինչև Իսրայել հարցերում, ինչպես նաև թուրքական դիրքորոշումը սիրիական հակամարտությունում: ԱՄՆ համար նոր մոտեցումը կներառի ԻՊ դեմ պայքարի հզորացում, ՔԱԿ հետ խաղաղ բանակցությունների վերսկսում, ավելի սերտ գործակցություն ռազմական գործողություններում, հատկապես Սիրիայում և ժողովրդավարական արժեքների պահպանում»,-ասվում է զեկույցում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքել է նորությանը սոցցանցերի և այլ միջոցներով: «Ինչո՞ւ է Վաշինգտոնի ինստիտուտը հարթակ տրամադրում Հայոց ցեղասպանության հարցի արգելափակման համար»,-հարցում է արել Հայ դատի հանձնախումբը ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Սաթլովի թվիթում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |