Բախումներ Թուրքիայում. Զինծառայողներ են սպանվել![]() 14 հունվարի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս գավառում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ը վիրավորվել է քրդերի հետ մարտերում: Թուրքական զինուժը գործողություն է իրականացնում այդ երկրում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Հայտնի է, որ Բիթլիսում ՔԱԿ դեմ գործողությունը շարունակվում է: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Թուրքիայում 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով ավելի քան 800 թուրք զինվորական և ոստիկան է սպանվել, ինչպես նաև մոտ 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում ՔԱԿ մոտ 10.000 անդամի սպանության մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |