«Գազպրոմը» Վրաստանի տարածքով տարեկան 2 մլրդ խմ գազ կառաքի Հայաստան14 հունվարի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ էքսպորտը» մտադիր է 2017-2018թթ. տարեկան 2-2.2 մլրդ խմ գազ առաքել Հայաստան Վրաստանի տարածքով: Վրացական կողմն ու ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը համաձայնության են եկել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման համար: «Ըստ պայմանավորվածության, ռուսական կողմը երաշխավորում է Վրաստանի տարածքով ՀՀ տարեկան 2-2.2 մլրդ խմ գազի առաքման դիմաց վճարումները, ինչպես նաև գազի մատակարարում Վրաստանին ճկուն պայմաններով` 1000 խմ դիմաց $30-ով, որը պակաս է 2016-ին գանձվող գումարից»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մի շարք հանդիպումների արդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ վրաց գործընկերների հետ երկու կողմի համար օպտիմալ պայմաններով և պայմանավորվածության հասնել տարանցման պայմանների մասին»,-ասել է «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան: Հունվարի 10-ին Մինսկում կայացել է Կալաձեի երրորդ հանդիպումը «Գազպրոմի» ղեկավարության հետ: Կողմերն աշխատում էին նոր համաձայնագրի վրա, որով կամ պետք է պահպանվեին գործարքի նախկին պայմանները, կամ պետք է անցում կատարվեր տարանցման համար ֆինանսական վճարի եղանակին: Ինչպես ավելի վաղ նշել էր Կալաձեն, Վրաստանի դիրքորոշումը հետևյալն էր` ֆինանսական վճարման անցնելու դեպքում Վրաստանը պետք է համարժեք եկամուտ ստանա` ֆինանսական արտահայտմամբ: Ըստ Կալաձեի, պայմանագիրը կնքվելու է 2 տարով և անհրաժեշտության դեպքում, սեզոնային դեֆիցիտի պայմաններում, Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ ծավալներ ստանալ նվազ գնով` 185 դոլարով 215-ի փոխարեն: Մինչ այդ համաձայնագրերը կնքվում էին 1 տարով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը |