ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում կքննարկվեն նախորդ նստաշրջանից մնացած Ղարաբաղին վերաբերող հարցեր25 հուլիսի 2007 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր երկու կետ, որոնք ուղղակի առնչություն ունեն ղարաբաղյան հակամարտության հետ որպես այդպիսին` մեկը ներկայացված Ադրբեջանի կողմից, մյուսը` ՎՈՒԱՄ-ի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, նշյալ հարցերից որեւէ մեկը դեռեւս չի քննարկվել ԳՎ 61-րդ նստաշրջանի ընթացքում եւ, որպես այդպիսին, նրանք, ըստ ԳՎ ընթացակարգերի, ներառվում են հաջորդ նստաշրջանի նախատեսվող օրակարգի կետերի շարքում: «Օրակարգի կետերը ներառված են համարվում հաջորդ նստաշրջանի օրակարգում միայն համապատասխան որոշման դրույթի առկայության կամ տվյալ նստաշրջանի ժամանակ գլխավոր վեհաժողովի կողմից համապատասխան որոշման կայացման դեպքում»,-նշել է նա:Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ղարաբաղյան խնդրի հարցը պարտադիր կքննարկվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընթացքում ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |