Սանկտ Պետերբուրգում կկայանա ժամանակակից հայկական կինոյի առաջին փառատոնը![]() 14 հունվարի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ժամանակակից հայկական կինոյի առաջին փառատոնը: Փառատոնի շրջանակներում կներկայացվի Հայաստանում նկարահանված 4 ֆիլմ, որոնք հիմնականում չեն ցուցադրվել Ռուսաստանում: Փառատոնը մեկնարկում է հունվարի 17-ին Ալեքսանդրյան թատրոնի Նոր բեմում Մարի Սահակյանի «Դա ես չեմ» ֆիլմի ցուցադրությամբ, որի գլխավոր դերակատարն է Եվգենի Ցիգանովը: Հունվարի 18-ին տեղի կունենա ռեժիսոր Արամ Շաhբազյանի «Փրկության քարտեզ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։ Հունվարի 19-ին կցուցադրվի «Հանի-մանի» ֆիլմը, որի ռեժիսորներն են Արսեն Աղաջանյանը, Սուրեն Շահվերդյանն ու Արտեմ Բաղդասարյանը: Գլխավոր դերերում են Տիգրան Այդինյանը, Տիգրան Բաղինյանը: Հունվարի 20-ին կցուցադրվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Որոգայթը», որտեղ գլխավոր դերերը կատարել են Հարություն Մովսիսյանը, Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը: Փառատոնն անցնում է «Մշակույթ և ապագա» հիմնադրամի, Ռուս-հայկական մշակութային կենտրոնի, Սանկտ Պետերբուրգի Հայկական համայնքի աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |