Վաղաժամ է կանխատեսումներ անել Հայաստանի հետ հարաբերությունների վրա Թուրքիայում կայացած ընտրությունների ազդեցության մասին25 հուլիսի 2007 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Վաղաժամ է կանխատեսումներ անել Հայաստանի հետ հարաբերությունների վրա Թուրքիայում կայացած ընտրությունների ազդեցության մասին, չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: «Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում արտացոլում են երկրում ընթացող ներքին գործընթացները եւ Հայաստանի հետ կապված կանխատեսումները խիստ վաղաժամ են, քանի որ իրենց նախընտրական ծրագրում չի եղել ոչ մի հարց, որ վերաբերվեր պաշտոնական Երեւանի հետ հարաբերություններին»,-ասել է Բայբուրդյանը: Միեւնույն ժամանակ փոխնախարարը նկատել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարության եւ զարգացման կուսակցությունն» այս պահի դրությամբ ոչ մի կերպ չի դրսեւորել իր նախընտրական ծրագրի դրույթները: «Միայն նոր կառավարության աշխատանքի մեկնարկից հետո, երբ տեսանելի կդառնա նրանց քաղաքականությունը, հնարավոր կլինի իրատեսորեն գնահատել նրանց դիրքերը»,-ասել է Բայբուրդյանը: Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք այս ընտրությունները Թուրքիայի համար նահանջ արձանագրել աշխարհիկ պետության սկզբունքներից` Հայաստանի ԱԳ փոխնախարարն ասել է, որ ցանկացած պատասխան կամ գնահատական այս պահին կարող է զուտ տեսական բնույթի լինել, «քանի որ մենք հիմնվում ենք լոկ գործնական առարկայական գնահատականների վրա»,-հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |